Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Դաշնակցությունն ասելիք չունի՞

Դաշնակցությունն ասելիք չունի՞
31.10.2013 | 16:35

Լեռնային Ղարաբաղի ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, այնուհետև՝ ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես են եկել հայտարարություններով, որոնցով պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանք իրենց հայտարարություններում մտահոգություն են արտահայտել Սերժ Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, որը կարող է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար ունենալ աղետալի հետևանքներ: Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարության մեջ նշել է, որ Սերժ Սարգսյանը ընկել է ցուգցվանգի մեջ, իսկ հայ ժողովուրդը հայտնվել է ցայտնոտի վիճակում:

Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրա՞ստ է միանալ ԼՂ ԱԺ պատգամավորի և ՀՀ առաջին նախագահի հայտարարություններին և պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Մեկնաբանություններ չկան»,- մեր հարցին ասյպես արձագանքեցին ՀՅԴ ԳՄ լրատվական ծառայությունից:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ